-
25.10.2017|
08:12
3 տարի առաջ ԻՊ-ը գրավեց Ռաքան և դարձրեց իր ՙխալիֆաթի՚ մայրաքաղաք։ Այս պահին ջիհադականները կորցրել են իրենց վերահսկած տարածքների մեծ մասը։ Որքա՞ն է ռեալ սպառնալիքը, որ նրանք կմեկնեն այլ երկրներ` ահաբեկչություններ կազմակերպելու։ Ռադիկալ իսլամի մասնագետ Լորենցո Վիդինոն պատմել է իր նկատառումների մասին։
-
24.10.2017|
09:48
«Комсомольская правда»-ի հատուկ թղթակից Դարյա Ասլամովան եղել է Իտալիայում, ուր աֆրիկյան մայր ցամաքից հարյուր հազարներով գաղթականներ են բերում։ Ովքե՞ր են նրանք` կենդանի ապրանքի նոր վաճառականները. լիբիացի մաքսանենգնե՞ր, ամերիկացի հաստաքսակնե՞ր, թե՞ սիցիլիական մաֆիան։
-
24.10.2017|
09:34
Հայաստանի համար «արևմտյան օպերայի» մյուս արարը... կրոնական աղանդավորության քարոզն է: Հանրապետության տարածքում գործող կրոնական կազմակերպությունները կամ աղանդները ավելի ու ավելի հրապուրիչ են դառնում բնակչության համար: Բայց ոչ միայն այն պատճառով, որ Հայ առաքելական եկեղեցու ավանդական կրոնական գործունեությունը ինչ-որ տեղ արդեն քիչ է բավարարում ազգի հոգևոր պահանջմունքները:
-
24.10.2017|
08:50
Պատճառի ու հետևանքի օրենքն ասում է` ինչ տալիս ենք մենք, վերադառնում է մեզ։ Նաև բումերանգի օրենքն է։ 10 պատվիրաններից մեկը։ Ստեղծարարության օրենքն ասում է` ճակատագիրը` ճակատագիր, բայց մենք էլ պիտի գործենք: Համակերպումի օրենքն ասում է` ընդունեք և հաշտվեք, եթե ոչինչ հնարավոր չէ փոխել:
-
23.10.2017|
22:13
Արևմտյան հանրությանը Սիրիայի քաղաքացիական պատերազմը ներկայացվեց բացառապես իբրև ժողովրդական ապստամբություն` Ասադի վարչակազմի տապալման և կառավարման առավել ժողովրդավարական ձևի անցման համար։
-
23.10.2017|
12:45
Կատալոնիայի ղեկավար Կառլես Պուչդեմոնը մտադիր է հոկտեմբերի 23-ին հայտարարել շրջանի անկախությունը` հղում անելով սեփական աղբյուրներին, հաղորդել է Մադրիդի El Confidencial թերթը և նշել է, որ դեռ հայտնի չէ` որոշումն ինչ կերպ է հայտարարվելու։ Գուցե հրավիրվի Կատալոնիայի խորհրդարանի նիստ` «վերլուծելու ընթացիկ քաղաքական իրավիճակը»:
-
23.10.2017|
01:43
Իտալիայի հյուսիսային երկու ամենահարուստ շրջաններում հարցում է անցկացվում` ցանկանու՞մ են ավելի մեծ ինքնավարություն ունենալ։ Լոմբարդիան, որտեղ Իտալիայի ֆինանսական մայրաքաղաք Միլանն է, և Վենետոն Վենետիկ մայրաքաղաքով, աշխատում է ազգային հարստության 30 %-ը։
-
22.10.2017|
09:57
Իրաքյան Քրդստանի շրջանային կառավարության ինքնապաշտպանության ուժերի հրամանատարությունը պաշտոնական հայտարարություն է տարածել իրանաիրաքյան շիական «Հաշտ աշ Շաաբիի» և փեշմերգայի քրդական ուժերի ռազմական բախումների մասին: Երկու կողմից էլ զոհեր կան։
-
22.10.2017|
09:52
Արժեթղթերի վերահսկողության պետական կոմիտեի նախագահ Լյու Շիյույը հայտարարեց, որ բարձրաստիճան նախկին 6 պաշտոնյաներ ծրագրել են պաշտոնանկել Չինաստանի կոմունիստական կուսակցության ղեկավար Սի Ցզինպինին։
-
21.10.2017|
13:44
Մեկ միլիոն մարդ այսօր ապրում է Ադրբեջանից դուրս, 760 հազարը` Ռուսաստանում, 5000 ադրբեջանցիներ ռուսական անձնագրեր են ստացել այս տարվա առաջին կեսին։ Գործազրկությունը, կայունության ու անվտանգության բացակայությունը ստիպում են հեռանալ հայրենիքից։ Ադրբեջանի պաշտոնական վիճակագրությունը խոսում է դրական միգրացիայից, փորձագետները հեգնանքով են նայում այդ թվերին ու նախազգուշացնում են որակյալ մասնագետների կորստի մասին: